Սարի Սիրուն Եար
- Հազար նազով, եար, հովերի հետ եկ,
- Ծաղիկ փնջելով՝ սարւորի հետ եկ,
- Սեւ ձիուս վրայ ձեր գիւղն եմ եկել,
- Դուռդ փակ տեսել, մոլոր մնացել։
- Սարի սիրուն եար, սարի մեխակ բեր,
- Ա՜խ, չէ ի՞նչ մեխակ, սիրոյ կրակ բեր։
- Հազար մի ծաղկի մէջ ես մեծացել,
- Ծաղկանց ցողերով մազերդ թացել,
- Մազերիդ բոյրը հեռւից է գալիս,
- Զեփիւր բերում սրտիս է տալիս։
- Սարի սիրուն եար, սարի մեխակ բեր,
- Ա՜խ, չէ ի՞նչ մեխակ, սիրոյ կրակ բեր։
- Երբ քո հայեացքը երկնին ես յառում,
- Վառ աստղերն ասես նոր լոյս են առնում,
- Քո ձայնն են առնում հավք ու հովերը,
- Ա՜խ, ե՞րբ կ՚առնեմ ես քո մատաղ սէրը։
- Սարի սիրուն եար, սարի մեխակ բեր,
- Ա՜խ, չէ ի՞նչ մեխակ, սիրոյ կրակ բեր։
- Սարից է գալիս էս առուի ջուրը,
- Բերում է, եար, քո բոյրն ու համբոյրը,
- Աշոտ, թէ կարաս քո երգ ու հանգով
- Եարիդ կախարդիր, թող տուն գայ հանդով։
- Սարի սիրուն եար, սարի մեխակ բեր,
- Ա՜խ, չէ ի՞նչ մեխակ, սիրոյ կրակ բեր։
|
Sari Siroun Yar
- Hazar nazov yar, hoveri hed yeg
- Dzaghig pntchelov sarvori hed yeg
- Sev tzious vra tzer koughn em yegel
- Tourt pag desel, molo mnatsel
- Sari siroun yar, sari mekhag per,
- Akh tche intch mekhag, siro grag per
- Hazar mi dzaghgi metch es medzatsel
- Dzaghgants tsogherov mazert tatsel
- Mazerit poure hervits e kalis
- Tzpuir peroum srdis e dalis
- Sari siroun yar, sari mekhag per,
- Akh tche intch mekhag, siro grag per
- Yerp ko hayatske yergnin es haroum
- Var asdghern ases nor louys en arnoum
- Ko dzaynn en arnoum havk ou hovere
- Akh yerp garnem yes ko madagh sere
- Sari siroun yar, sari mekhag per,
- Akh tche intch mekhag, siro grag per
- Sarits e kalis es arvi tchoure
- Peroum e, yar, ko pouyrn ou hampouyre
- Ashod, te garas ko yerk ou hankov
- Yarit gakhartir, togh doun ka hantov
- Sari siroun yar, sari mekhag per,
- Akh tche intch mekhag, siro grag per
|